Print this page

«Նպատակ ունենք հասնելու մեղավորների բացահայտմանն ու պատժմանը»․ փաստաբան

By Հունիսի 18, 2024 446

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի ընկերներ և լրագրողներ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ 2024թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների արդյունքում դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը:

Այս գործով նպատակ ունենք հասնելու գործի արդար և անաչառ քննության, մեղավորների բացահայտման և պատժման:

Ես և իմ վստահորդը ունենք ռեալ և խորը գիտակցում, որ ճանապարհը բարդ է լինելու, բայց այդուհանդերձ արդարություն լինելու է»:

Աղբյուրը` Մանուշ Եսայան

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 17:51

Latest from ArmNews