Print this page

Գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան․ Կոլումբիայի դատախազությանը պահանջել է հետաքննություն սկսել

By Հունիսի 17, 2024 690

Կոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Մարկեսը հայտնել է, որ հունիսի 16-ին անհայտ զինված անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որում գտնվել են իր ընտանիքի անդամները. ոչ ոք չի տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Հայրս, իմ վեցամյա եղբորորդու և անվտանգության երկու աշխատակիցների հետ միասին, հարձակման է ենթարկվել Տիմբա քաղաքից ոչ հեռու գտնվող Սուարես Կալի մայրուղու վրա… Նրանք չեն վնասվել, նրանց հետ ամեն ինչ կարգին է», - ասվում է փոխնախագահի հաղորդագրության մեջ։

Մարկեսը երկրի դատախազությանը խնդրել է հետաքննություն սկսել հարձակման փաստով: Փոխնախագահը մտահոգություն է հայտնել անվտանգության հետ կապված իրադրության կապակցությամբ Վալիե դել Կաուկայի դեպարտամենտում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավտոմեքենան, որով ընթանում էին փոխնախագահի ազգականները, գնդակոծվել է չորս անգամ:

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 17 Հունիսի 2024 17:50

Latest from ArmNews