Print this page

«Ռեալում» Մբապեի շնորհանդեսին կմասնակցի նաեւ Զիդանը

By Հունիսի 16, 2024 388

Մադրիդի «Ռեալում» Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի շնորհանդեսին կմասնակցի նաեւ Արքայական ակումբի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հաղորդում է El Debate-ը։

«Ռեալում» հույս ունեն, որ Մբապեի շնորհանդեսին ներկա կլինեն ավելի շատ երկրպագուներ, քան 2009-ին պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսին։ Այն ժամանակ Ռոնալդուին ներկայացնում էին լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն եւ Էյսեբիոն։ Ներկա էր 85 հազար մարդ։

Սպասվում է, որ Մբապեի շնորհանդեսը տեղի կունենա Եվրո-2024-ից հետո՝ հունիսի 16-ին։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2029 թվական։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 16 Հունիսի 2024 11:31

Latest from ArmNews