Print this page

«Մենք թույլ չենք տա, որ մեր քթի տակ ահաբեկչական պետություն ստեղծվի». Էրդողան

By Հունիսի 15, 2024 660

«Այստեղ ոչ մի ընտրություն չկա. սա խաղ է, որն ուղղված է տարածաշրջանում PKK ահաբեկչական կազմակերպության օրինականացմանը»:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G7-ի գագաթնաժողովից հետո Իտալիայից վերադարձի ճանապարհին։

Նա հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա «ահաբեկչական պետության» ստեղծումը Սիրիայի հյուսիսում։

«Նախորդ գործընթացներում մենք արդեն հստակ ցույց ենք տվել, թե որքան հմտորեն ենք կարողանում ոչնչացնել նման ծրագրերը։

Իհարկե, Սիրիայի կառավարությունը նույնպես թույլ չի տա նրանց ազատ գործել։

Մեր արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում էր։

Այնտեղ նա այդ հարցերը մանրամասն քննարկել է Պուտինի հետ։ Նա հանդիպումներ է ունեցել ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովի հետ։

Հուսով եմ՝ ահաբեկչական PKK-ն և մյուսները չեն կարողանա ազատորեն գործել Սիրիայում։

Եթե ​​նման իրավիճակ ստեղծվի, անհրաժեշտության դեպքում մեր ստորաբաժանումները կմոբիլիզացնենք։

Մենք թույլ չենք տա, որ մեր քթի տակ ահաբեկչական պետություն ստեղծվի»,- ասել է Էրդողանը։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 19:52

Latest from ArmNews