Print this page

Իրանի մի խումբ քաղաքացիներ մոլորվել էին Արագած լեռան վրա

By Հունիսի 15, 2024 332

Հունիսի 14-ին, ժամը 19:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Փրկարարներն Արագած լեռան արևմտյան գագաթ տանող ճանապարհին հայտնաբերել են 13 քաղաքացու (ԻԻՀ քաղաքացիներ), որոնց ուղեկցել են դեպի Քարի լիճ, այնուհետև ավտոմեքենաներով տեղափոխել Բյուրական գյուղ։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 11:13

Latest from ArmNews