Print this page

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

By Հունիսի 15, 2024 361

Երևան քաղաքում՝

Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 16-19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Հունիսի 15-19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 01:06

Latest from ArmNews