Print this page

Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տուն

By Հունիսի 13, 2024 175

Բաղրամյան պողոտայից առևանգված Սուրեն Պետրոսյանը վերդարձել է տուն: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնեց իրա մերձավորներից մեկը:

Նրա խոսքով, Սուրեն Պետրոսյանը ժամը 20:00-ին մասնակցելու է ԱԺ-ի դիմաց կայանալիք հանրահավաքին, որի մասին այսօր հայտարարել էր Բագրատ Սրբազանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով, Սուրեն Պետրոսյանը շուրջ մեկ օրը կապի դուրս չէր եկել ընտանիքի անդամների հետ և զրկված է իր ընտրությամբ որևէ անձի իր գտնվելու մասին տեղեկացնելու իրավունքից, փաստաբանի հետ կապվելու իրավունքից:

Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը առևանգվել է: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ականատեսների վկայությամբ՝  քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews