Print this page

53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված է. Ես դա սրբազանին էլ եմ ասել. Իշխան Զաքարյան

By Հունիսի 10, 2024 487

Մենք կապվեցինք ԱԺ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ եւ հարցրեցինք. «Այսօր գրվեց, որ 33 ստորագրություն կա՝ արտահերթ նիստ գումարելու միջնորդության ներքո, բայց Դուք չեք միացել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք»։

Նա ասաց. «29 հոգով էլ կարող են օրակարգ մտցնել, ի՞նչ կապ ունի իմ ստորագրությունը։

Հազար անգամ ասել եմ՝ 54 ձայն է ձեզ պետք՝ որոշում ընդունելու համար։ Ես դա սրբազանին էլ եմ ասել՝ 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված է։

Բարոյականություն պետք է ունենան, գոնե ինձ զանգեն, հարցնեն։

Եթե պետք է լինում, գիշերը ժամը 12-ին էլ ինձ զանգում-գտնում են, քնից հանում։ Բայց ինձ որեւէ մեկը չի զանգել, չի ասել, ես  տեղյակ չեմ։ Ժողովի ժամանակ մի տղամարդ է զանգել, քարտուղարուհիս հարցրել է` ո՞վ է, ի՞նչ ասենք պարոն Զաքարյանին, պատասխանել է՝ խոսակցություն ունենք հետը, չենք կարող ասել: Ո՞վ է զանգել»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը՝ «Հրապարակ» օրաթերթում

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews