Print this page

Ձերբակալվել է շարժման համար Քենիայից ժամանած գեներալ-լեյտենանտը

By Հունիսի 10, 2024 277

ԱԱԾ-ն ձերբակալել է շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած «Արթուր եղբայրներին»։

Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։

Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա:

Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»,-գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 10 Հունիսի 2024 22:27

Latest from ArmNews