Print this page

Առայժմ դուրս են բերվել կնnջ և երեխայի մարմիններ․ Նոր մանրամասներ «Հարսնաքար»-ի մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքից

By Հունիսի 09, 2024 240

Հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակը գետից դուրս է բերել աղջիկ երեխայի և մոտ 35-40 տարեկան կնոջ դի:

Այս պահին ջրասուզակները որոնողական աշխատանքները շարունակում են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի մակնիշը, վարորդի և մահացածների ինքնությունը, որոնում են վարորդին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews