Print this page

Բագրատ Սրբազանը՝ հաշտության կառավարություն ստեղծելու մասին

By Հունիսի 08, 2024 181

«Շարժումը ծագել է Կիրանցում ու Ոսկեպարում, բայց դրա լուծումը Երևանում է, որովհետև Կիրանցով ու Ոսկեպարով չի ավարտվում դա, այլ տարածվում է ողջ ՀՀ-ի ու հայ ժողովրդի վրա։ Այն, ինչ իրականացնում ենք, կանխարգելելուն է միտված»,- առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։

«Օրակարգի հստակ ծրագիր ենք ներկայացնել՝ ինչպես ենք պատկերացնում ապագա Հայաստանի տեսիլքը, նաև՝ անցումային շրջանի մասին։

Առաջին, ստեղծել հաշտության կառավարություն, երկրորդ, այն պետք է լրջագույն մակարդակի բարձրացնի արտաքին քաղաքականությունը, երրորդ, այն պետք է պատրաստի արտահերթ ընտրությունների՝ մեկնարկային հավասարություն ունենալով բոլոր կուսակցությունների համար»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews