Print this page

Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է

By Հունիսի 08, 2024 170

Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ադրբեջանին հանձնվող՝ դեպի Վրաստան գնացող, Կիրանց գյուղում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է։

Մոտավորապես այդքան է կառավարության նիստերի դահլիճի դռան և ճանապարհը կառուցող Գնել Սանոսյանի աթոռի հեռավորությունը»,-գրել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews