Print this page

Պացիենտներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ը` միջին ծանրության. Ավանեսյանը՝ պայթյունից տուժածների մասին

By Հունիսի 07, 2024 146

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։

Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության։

Մեր բուժաշխատողներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց ապաքինման համար։

Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։

Մաղթում եմ առողջություն, արագ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews