Print this page

«Միակողմանի զիջումները հասնելու են Տիգրանաշեն, Սյունիք, Վարդենիս, Ջերմուկ». Բագրատ Սրբազան

By Հունիսի 01, 2024 170

«Միակողմանի զիջումներ են սրանք ուղղակի ու սրանք շարունակվելու են դեպի հարավ` հասնելու են Տիգրանաշեն, Սյունիք, Վարդենիս, Ջերմուկ:

Դիմացը 1 սմ թշնամին չի նահանջում: Ասում ենք` լավ, 2 տարի առաջ նվաճված հողերը նրանք չեն զիջում, ինչո՞ւ են եկել 90-ականների մեր ազատագրած տարածքները հետ պահանջում, պատասխան չկա:

եթե իրապես բարի կամք է, սահմանազատում- սահմանագծում է, թող 2 տարի առաջվա խնդիրները լուծեն, թող փաթեթով լուծեն ամբողջը, ինչո՞ւ միայն տեղական մակարդակով, այն էլ` ոչ որոշակիացված:

Մի օր գիծը մի տեղով է անցնում, մյուս օրը` մի այլ տեղով: Այսպիսի բան համաշխարհային պատմության մեջ չկա, այս մարդիկ խաբեբաության չեմպիոններն են»,- Գյումրիում իր հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews