Print this page

Հայաստանն օգնություն է խնդրում Եվրամիությունից

By Մայիսի 31, 2024 151

Հայաստանի հյուսիսում պատուհասած ավերիչ ջրհեղեղներից հետո կառավարությունը Եվրահանձնաժողովին խնդրել է ակտիվացնել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։

Այս մասին գրել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք` մայիսի 26-ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews