Print this page

Թուրքիայի Չեշմե բնակավայրում անտառային հրդեհներ են. 3 գյուղի բնակիչներ տարհանվել են

By Հուլիսի 03, 2025 4

Լրատվամիջոցները հայտնում են, որ Չեշմե (Թուրքիա) հանգստավայրում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել։

Հրդեհը հասել է տներին, երեք գյուղերի՝ Իլդիրի, Գերմիյանի, Նոհութալանի, բնակիչներն արդեն տարհանվել են։

Հրդեհը բռնկվել է հուլիսի 2-ի կեսօրին Իլդիրի շրջանի գյուղատնտեսական դաշտերում։ Ուժեղ քամու պատճառով հրդեհը տարածվել է անտառի վրա։

Կրակը մոլեգնել է ողջ գիշեր։ Հրդեհը մարելու համար գործի է դրվել հինգ ինքնաթիռ, 18 ուղղաթիռ և 36 հրշեջ մեքենա։

Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի է Չեշմե հանգստավայրի լողափերին։

Նշենք, որ անտառային հրդեհներ են բռնկվել նախօրեին Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա և Քոջաելի նահանգներում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews