Print this page

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

By Հունիսի 28, 2025 5

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին: 

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Պարտականույթունները ժամանակավորապես կատարել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews