Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը չի պահպանի Իրանի հետ հրադադարը։
Կացն ասել է, որ ինքը հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին Իրանում կիրառել «լիբանանյան մոդելը»: Նույնիսկ հրադադարից հետո Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածել այն թիրախներին, որոնք համարում է պոտենցիալ սպառնալիքներ:
«Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստել Իրանի դեմ կիրառման միջոցառումների ծրագիր, որը ներառում է Իսրայելի օդային գերազանցության պահպանումը, միջուկային զենքի և հրթիռների արտադրության զարգացման կանխարգելումը և Իրանի դեմ հակահարված տալը՝ Իսրայելի պետության դեմ ահաբեկչական գործունեությանը աջակցելու համար»: