Print this page

Աջապահյանի վերաբերյալ նիստը կշարունակվի ժամը 02:30–ին

By Հունիսի 28, 2025 3

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը կշարունակվի ժամը 02.30–ին։

Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը հայտնեց, որ նիստը հետագձվել է, քանի որ իրենք նյութերը ստացել են ժամը 23.59–ին, երբ դատական նիստը նշանակված է եղել ժամը 24.00–ին։

«Մասիս Մելքոնյանը երբեք չի կարող պատահականություն լինի։ Էսօր Երևանի բոլոր դատավորները հերթապահ են, բայց մակագրվեց Մասիս Մելքոնյանին, որովհետև ինքը այն դատավորն է, որի համար երբեք իրավական փաստարկները նշանակություն չունեն, այլ կարևոր է, թե ինչ է ցանկանում իշխանությունը։ Մասիս Մելքոնյանն ի վիճակի չէ արդար որոշում կայացնել, իր համար կա մեկ բան՝ վախ, որից ելնելով ինքը որոշումներ է կայացնում։ Չմոռանանք՝ նրա վերաբերյալ կարգապահական վարույթ կա հարուցված, ոչ նախընտրելի որոշում կայացնելու դեպքում միանգամից նրա դեմ որոշում կկայացնի ԲԴԽ–ն»,– ասաց պաշտպանը։

Նշենք, որ նույն դատավորը մեկ օր առաջ կալանավորել է Բագրատ Սրբազանին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews