Print this page

Իսրայելը ձեռնպահ կմնա հետագա հարվածներից․ Նեթանյահուի գրասենյակ

By Հունիսի 24, 2025 3

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելի բանակը հարվածել էր Թեհրանի մոտակայքում գտնվող ռադարային կայանին՝ ի պատասխան հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իրանից արձակված երկու հրթիռային հարձակումների։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարձակումը սահմանափակվել է այս թիրախով։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նեթանյահուի միջև հեռախոսազրույցից հետո Իսրայելը ձեռնպահ կմնա հետագա հարվածներից»,- հայտնել է վարչապետի գրասենյակը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելին զգուշացրել էր չհարվածել Իրանին, ինչը, նրա խոսքով, հրադադարի կոպիտ խախտում կլինի։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews