Print this page

ԻՀՊԿ-ն ասել է, թե ինչ օբյեկտների են հարվածել Իսրայելում

By Հունիսի 22, 2025 3

Իրանը գրոհել է «Բեն Գուրիոն» օդանավակայանը, կենսաբանական հետազոտությունների կենտրոնը և Իսրայելի հրամանատարության կենտրոնները, հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ին:

Բալիստիկ հրթիռի հարված է հասցվել նաև Հայֆային։ Հարվածի հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Բեկորներն ընկել են քաղաքի մի քանի կետերում։ Այժմ որոնողական աշխատանքներ են տարվում հարվածների վայրերում։ Դրանից հետո հարձակումները չեն դադարել։

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ ավերածություններ կան նաև Թել Ավիվում. այնտեղ վնասվել են մի քանի շենքեր: Ընդհանուր առմամբ, Fars գործակալության տվյալներով, Իրանը 27 հրթիռ է արձակել։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ-ն օգտագործել է B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ (դրանք կարող են կրել 13 տոննա GBU-57A/B MOP «բունկերային» ռումբեր): Օգտագործվել է նաև երեսուն «Tomahawk» թևավոր հրթիռ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews