Print this page

«Ռոսատոմ»-ն աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից

By Հունիսի 19, 2025 4

«Ռոսատոմ»-ն իր աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից, որոնք այնտեղ գործուղման մեջ էին, լրագրողներին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Այդ մասին տեղեկանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մարդկանց մի մասին, որոնք «Բուշեր» ԱԷԿ-ում էին գտնվում գործուղման ռեժիմով, արդեն դուրս են տարել: Շնորհակալություն Ադրբեջանին և Հայաստանին (տարհանման հարցում օգնելու համար)՝ տարբեր ճանապարհներով, բայց այդքան դրական արդյունքով», – ասել է նա։

«Ռոսատոմ»-ը պատրաստ է ցանկացած սցենարի և չի բացառում անձնակազմի տարհանումն Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից», – նշել է Լիխաչովը։

Ըստ Լիխաչովի՝ տարհանման ժամանակ առաջին հերթին դուրս կտարվեն կանայք և երեխաները։ 

«Այո, մենք որոշակի ջանքեր ենք գործադրում կանանց և երեխաներին տարհանելու համար։ Մարդիկ տարիներ շարունակ աշխատում են այնտեղ, ապրում են ընտանիքներով», – ասել է նա:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews