Print this page

Հորմուզի նեղուցում նավթի փոխադրման սակագներն Իրանի վրա հարվածներից հետո կրկնապատկվել են. FT

By Հունիսի 19, 2025 2

Financial Times-ը հաղորդում է, որ Հորմուզի նեղուցով գերմեծ տանկերներով նավթի փոխադրման սակագներն Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելու սկզբից ի վեր կրկնապատկվել են։

Հրապարակման մեջ մեջբերած Clarksons Research-ի տվյալների համաձայն՝ մինչև 2 միլիոն բարել նավթ տեղափոխելու ունակ տանկերի բեռնափոխադրման արժեքը հունիսի 11-ի՝ իսրայելական գործողության մեկնարկից երկու օր առաջ օրական 19,998 դոլարից աճել է մինչև 47,609 դոլար՝ հունիսի 18-ի դրությամբ։ Համեմատության համար, Baltic Dirty Tanker Index-ը, որը արտացոլում է միջազգային բեռնափոխադրման միջին սակագները, նույն ժամանակահատվածում աճել է 12%-ով։

Ինչպես նշվում է հոդվածում, Պարսից ծոցի երկրներից Չինաստան նավթամթերք տեղափոխելու համար LR2 դասի մեծ հեռահար տանկերի վարձակալման արժեքը մեկ շաբաթվա ընթացքում 21 հազար դոլարից աճել է մինչև 51,9 հազար դոլար։

Աշխարհի հեղուկացված բնական գազի մատակարարումների մինչև 30%-ը և նավթի ու նավթամթերքի համաշխարհային արտահանման մինչև 20%-ը անցնում են Հորմուզի նեղուցով։ Իրանի իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ կարող են սահմանափակել նավագնացությունը Հորմուզի նեղուցում՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews