Print this page

Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան

By Հունիսի 19, 2025 5

Իսրայել-Իրան հակամարտության մեկնարկից հետո Իրանից Հայաստան է տեղափոխվել Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են  Հայաստանում Չինաստանի դեսպանատնից։

«Հունիսի 18-ի երեկոյի դրությամբ Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից Հայաստան է անցել «Ագարակ» սահմանային անցակետով»,- հայտնեցին դեսպանատնից՝ պատասխանելով այն հարցին, թե Չինաստանի քանի՞ քաղաքացի է Իրանից տարհանվել Հայաստանի տարածքով։  

Իրանում Չինաստանի դեսպանատունը հունիսի 17-ին կոչ էր արել Չինաստանի քաղաքացիներին հեռանալ երկրից։ Դիվանագիտական առաքելությունը նշում էր, որ կա վտանգ, որ կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանները։ Ծանուցման մեջ թվարկվել էին Հայաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը՝ որպես Իրանից հեռանալու ուղիներ։ 

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews