Print this page

«Սսկվի՛, ստահակ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին

By Հունիսի 19, 2025 2

«Դու սուս մնա իմ ելույթի ժամանակ, ձենդ չլսեմ, սսկվի, ստահակ»,- իր ելույթի ժամանակ, դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ասաց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։

Գեղամ Մանուկյանը Հովհաննիսյանի ելույթին միջամտել էր, քանի որ Հովհաննիսյանը նրան դիմելով ասել էր․ «Օրինակ, էս փոքրիկին սխալ բաներ են բացատրել փոքր ժամանակ, որ գալիս այստեղ ճոռոմ-ճոռոմ բաներ է ասում»։

Քանի որ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանին չհաջողվեց սաստել Արթուր Հովհաննիսյանին, միջամտեց դահլիճ մտած Ալեն Սիմոնյանը. «Պարոն Հովհաննիսյան, նախ մի հրահրեք, հարգալից խոսեք, նախազգուշացում կտամ և բարձրախոսը կանջատեմ»,- ասաց նա։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews