Print this page

Քրդստանի ազատության կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ են հարձակման անցնել Իրանի դեմ

By Հունիսի 17, 2025 4

Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները հանգեցրել են անջատողական քրդական խմբավորումների ակտիվացմանը։ Էրբիլում գտնվող Քրդստանի ազատության կուսակցության (PAK) առաջնորդ Հուսեյն Յազդանպանան հայտարարել է, որ աջակցում է Իսրայելի հարվածներին։

«Մենք պատրաստ ենք մասնակցել Իրանի վրա հարձակմանը, կանենք անհրաժեշտ ամեն ինչ տարածաշրջանում մեր սեփական հեղինակությունը հաստատելու համար»,- ընդգծել է նա։

Էրբիլում կուսակցության անունից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ անցած տարվա ընթացքում կազմակերպությունը սկսել է վերակազմավորել իր գործունեությունը և կատարել կառուցվածքային փոփոխություններ։

«Մենք երբեք չենք հրաժարվի մեր քրդական ինքնությունից և իրավունքներից, մենք կշարունակենք պայքարը և կանենք այն ամենը, ինչ հնարավոր է», - ասվում է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews