Print this page

Իրավապահներն առգրավվել են Սամվել Կարապետյանի մեքենան, գործողություններ են իրականացնում վերջինիս տանը

By Հունիսի 17, 2025 2

Քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին. ArmLur.am-ի տեղեկություններով ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատներն այս պահին գործողություններ են իրականացնում։

Ըստ կայքի՝ շենքի բակում ով փորձել է նկարել նրանց ևս հատուկ նշանակության ջոկատը թևերը ոլորելով տարել է, բնակիչները խուճապահար են։

Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Սամվե՛լ Կարապետյան, զբաղվելու ենք քո հարցերով։

Այս հայտարարությունից հետո իրավապահները մտել են Կարապետյանի տուն և նրան ձերբակալել։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների այս պահին խուզարկվում է վերջինիս Ուլնեցի փողոցում գտնվող բնակարանը։ Նշենք, որ այս գործողությունների պատճառն այն է, որ այսօր Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն եկեղեցու հայտարարություններով էր հանդես եկել։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews