Print this page

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Երևանում Իրանի դեսպանատուն, Կապույտ մզկիթ և այլ վայրեր այցերից

By Հունիսի 17, 2025 15

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է զգուշություն ցուցաբերել՝ իսրայելա-իրանական հակամարտության ֆոնին

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, այդ թվում՝ Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Իրանի առևտրի կենտրոնից և Կապույտ մզկիթից։

Հայտարարությունում նշվում է նաև. – «Նկատի ունեցեք, որ Հայաստան և Հայաստան մեկնող որոշ չվերթներ օգտագործում են Իրանի օդային տարածքը։ Այս չվերթները կարող են չեղարկվել, հետաձգվել կամ շեղվել։ Կապվեք ձեր ավիաընկերության հետ, եթե ձեր չվերթը ենթարկվել է փոփոխության»։

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել ցույցերից և մեծ հավաքույթներից, հետևել հետևել տեղական լրատվամիջոցների հրապարակումներին:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews