ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակվելը մեզ համար ավելի հեշտ է, քան Իսրայելի վրա հարձակվելը։ Այս մասին այսօր իրանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Սեյեդ Մահմուդ Նաբավյան։
«ԱՄՆ-ն պետք է պատրաստի 50,000 դագաղ իր զինծառայողների համար, նախքան Իրանի վրա հարձակվելու որոշում կայացնելը»,-նշել է նա: