Print this page

Իսրայելը հшրվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին

By Հունիսի 16, 2025 2

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի պետական ​​հեռուստատեսության շտաբին: Այս մասին հայտնում է NourNews լրատվական կայքը։

Իսրայելի հարվածի պահը, ըստ իրանական լրատվամիջոցների, IRIB պետական ​​հեռուստառադիոընկերության գրասենյակի վրա ուղիղ հեռարձակվել է լուրերի ուղիղ եթերում։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը «հրատապ նախազգուշացում» էր արել Թեհրանի երրորդ շրջանի բնակիչներին։

«Առաջիկա ժամերին Իսրայելի պաշտպանության բանակը կգործի այս տարածքում, ինչպես դա արել է վերջին օրերին ողջ Թեհրանում՝ նպատակ ունենալով թիրախավորել իրանական ռեժիմի ռազմական ենթակառուցվածքը»,- X սոցիալական ցանցում գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը։

Հաղորդագրությանը կցված է այն տարածքի քարտեզը, որտեղից Իսրայելի պաշտպանության բանակը խորհուրդ է տալիս անհապաղ տարհանել:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews