Print this page

Իրանը կրկին երկարաձգել է երկրի օդային տարածքի փակումը

By Հունիսի 16, 2025 3

Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 17-ի Երևանի ժամանակով ժամը 02:30-ը: Այս մասին Mehr գործակալությանը հայտնել է իսլամական հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Մեհդի Ռամեզանին:

«Երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև վաղվա ժամը 02:00-ն (խմբ. Երևանի ժամանակով ժամը 02:30-ը)», – ասել է նա:

Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 16-ի Երևանի ժամանակով ժամը 14։30-ը։

Իրանն իր օդային տարածքը փակել էր հունիսի 13-ի առավոտից՝ իսրայելական հարձակումներից հետո։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews