Print this page

Ոտիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից

By Հունիսի 16, 2025 1

Այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

 Ինչպես հայտնի է, վաղ առավոտից քասախցիները փորձում էին փակել Աշտարակ-Երևան մայրուղին: Նրանք պահանջում են, որ Քասախի տրանսպորտը գործի նախկինի պես. պահանջում են վերակագնել 59 համարի ավտոբուսը:

Սակայն մեծաթիվ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին։ Կարմիր բերետավորներից մեկը հարվածեց 24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանին:

Երբ լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու են մարդկանց բռնի ուժ գործադրելով բերման ենթարկում, կարմիր բերետավորներից մեկը հունից դուրս եկավ և հարվածեց նրան:

Երբ լրագրողը դրա մասին հայտնեց տեղում աշխատանք իրականացնող ՆԳՆ համայնքային ոստիկանության պետ Կարեն Հակոբյանին, վերջինս ասաց, որ չի տեսել և որ ծառայողական քննություն կանցկացվի:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews