Print this page

Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳՆ

By Հունիսի 15, 2025 6

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ բանակցությունների ընթացքում Իրանին մեղադրել է քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ հարվածելու մեջ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը։

Միաժամանակ Սաարն ընդգծել է, որ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունն Իրանի տարածքում, քանի որ այն «կարևոր ռազմավարական նպատակներ» է հետապնդում:

Սաարը նաև հայտարարել է, որ Իրանի գործողությունները «խախտում են միջազգային իրավունքի նորմերը»։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեցԻրանը հակահարձակումը Իսրայելի վրա։ 

Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews