Print this page

ԱՄՆ-ում բողոքի ակցիայի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել

By Հունիսի 15, 2025 4

ԱՄՆ Սոլթ Լեյք Սիթիի կենտրոնում ԱՄՆ վարչակազմի ներգաղթային քաղաքականության դեմ ուղղված «Առանց թագավորների» երթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն մեկ մարդ ծանր վիրավորվել է, հայտնում է CNN-ը։

Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանությունը հայտնել է, որ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով։

Ոստիկաններն ակտիվորեն հետաքննում են միջադեպը և հայտարարել են, որ ձերբակալել են կասկածյալին։

Երեկոյան երթը, որին մասնակցել է մոտ 10 000 մարդ, նախապես պլանավորված էր և արտոնված էր ոստիկանության կողմից։ Սակայն ավելի ուշ ոստիկանները ցուցարարներին կոչ են արել «հեռանալ անվտանգ և կազմակերպված»։

Ոստիկանությունը նաև խնդրել է ցուցարարներին ներբեռնել հրաձգության տեսանյութերն ու լուսանկարները։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews