Print this page

Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի ուղղությամբ գերձայնային բալիստիկ հրթիռներ արձակելու մասին

By Հունիսի 15, 2025 6

Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի ուղղությամբ գերձայնային բալիստիկ հրթիռներ արձակելու մասին, հաղորդում է Al Masirah-ն։

Ըստ հութիների հայտարարության, հարվածները հասցվել են իրանցի զինվորականների հետ համակարգմամբ՝ օգտագործելով «Պաղեստին-2» մի շարք գերձայնային բալիստիկ հրթիռներ։

Շարժման հայտարարության համաձայն, թիրախները եղել են Թել Ավիվում գտնվող «զգայուն» օբյեկտները։

Չնայած այս հայտարարություններին, զինվորական պաշտոնյաները Times of Israel-ին հայտնել են, որ ՑԱԽԱԼ-ը տեղյակ չէ վերջին 24 ժամվա ընթացքում Եմենից բալիստիկ հրթիռների որևէ արձակման մասին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews