Print this page

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ

By Հունիսի 13, 2025 5

Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։

Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։

Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews