Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի տարածքի վրա՝ այն անվանելով «բարբարոսական և անօրինական»։ Նա ընդգծել է, որ Իսրայելը որևէ արդարացում չունի նման գործողությունների համար և միջազգային հանրությանը կոչ է արել միասնական արձագանք մշակել ի պատասխան այս ագրեսիայի։
Չելիքը հիշեցրել է նախագահ Էրդողանի նախազգուշացումներն Իսրայելի քաղաքականության հետևանքների վերաբերյալ և նշել, որ հարձակումը կարող է լինել Գազայում ցեղասպանության մեղադրանքներից ուշադրությունը շեղելու փորձ։
Թուրքիայի ԱԳՆ-ն հարձակումը որակել է որպես սադրանք։