Print this page

Ավելի քան 150 իրանական անօդաչու թռչող սարք հատել է Իրաքի օդային տարածքը. Shafaq News

By Հունիսի 13, 2025 11

Ավելի քան 150 իրանական անօդաչու թռչող սարք հատել է Իրաքի օդային տարածքը և ուղղություն վերցրել դեպի Իսրայել։ Այս մասին Shafaq News–ին հայտնել է Իրաքի անվտանգության բարձրաստիճան աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը թռել են Դիյալայի հյուսիսարևելյան շրջանների վրայով՝ հավելելով, որ Իրաքի անվտանգության ուժերը նահանգի տարբեր վայրերում հայտնաբերել են հինգ հրթիռի մնացորդներ և բեկորներ։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Թել Ավիվի աննախադեպ ռազմական գործողության, որի հետեւանքով սպանվել են իրանցի ռազմական առաջնորդներ և միջուկային գիտնականներ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews