Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով որոշ բարձրաստիճան իրանցի զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ են զոհվել։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են տասնյակ թիրախների, որոնք իբր կապված են միջուկային ծրագրի և ռազմական օբյեկտների հետ։ Այսպես օրինակ, թիրախներ են խոցվել Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել նաև Նեթենզի միջուկային օբյեկտը։
Իրանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասվում։ ՑԱԽԱԼ–ի մամուլի քարտուղարի հայտարարության համաձայն՝ Իրանին հասցված առաջին հարվածներում ավելի քան 200 իսրայելական ՌՕՈւ ինքնաթիռ է ներգրավված եղել։ Նա հավելել է, որ կործանիչներն ավելի քան 330 զինամթերք են նետել։