Print this page

Իրանում կսկսվեն լայնամասշտաբ զորավարժություններ․ Իրանի ԶՈւ

By Հունիսի 12, 2025 8

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հրամայել է զորավարժություններ սկսել, հաղորդում է IRIB-ը։

«Այս զորավարժությունները կպլանավորվեն և կանցկացվեն Զինված ուժերի ժամանակացույցից շեղվելով և թշնամու մանևրների վրա կենտրոնանալով», - ասվում է հաղորդագրության մեջ։

CBS News-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում։ Միևնույն ժամանակ, նշվել էր, որ Վաշինգթոնը սպասում է, որ Իրանը կպատասխանի հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին հարվածելով։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել էր, որ իրանական բանակը պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 17:24

Latest from ArmNews