Print this page

ՀՀ–ից Ռուսաստան և վերադարձ տուն. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտում է իր առաքելությունը

By Հունիսի 12, 2025 7

ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շուտով կավարտի իր դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան դիվանագիտական առաքելության Telegram–յան ալիքը։

«Միացեք մեր հատուկ ուղիղ եթերին` հրաժեշտ տալու դեսպան Լին Թրեյսիին, որը շուտով կավարտի իր առաքելությունը ՌԴ–ում ԱՄՆ դեսպանատանը», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերին Լին Թրեյսին դարձավ ԱՄՆ–ի առաջին կին դեսպանը Ռուսաստանում։

Մինչ այդ նա գլխավորում էր Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews