Print this page

«Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի»․ ԻՀՊԿ հրամանատար

By Հունիսի 12, 2025 9

Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար Հոսեյն Սալամին՝ Իրանին հնարավոր հարվածի մասին հաղորդագրությունների ֆոնին։ «Թշնամին երբեմն մեզ սպառնում է ռազմական սցենարով։ Մենք միշտ ասել ենք և այսօր էլ կրկնում ենք՝ մենք բացարձակապես պատրաստ ենք ցանկացած սցենարի», - Սալամիի խոսքերն է մեջբերում SNN-ը։

«Թշնամուն զգուշացնում ենք սխալներ չգործել և ուշադիր մտածել իրենց գործողությունների հետևանքների մասին», - նշել է Սալամին։

Հիշեցնենք, CBS-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել էր, որ Իսրայելը պատրասստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների։ Նախագահ Թրամփը «վտանգավոր վայր» էր անվանել Մերձավոր Արևելքը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews