Print this page

Լոս Անջելեսի ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել ցուցարարների վրա

By Հունիսի 12, 2025 9

Լոս Անջելեսի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել հարյուրավոր ցուցարարներից բաղկացած խմբի դեմ պարետային ժամի գոտուց դուրս, եւ ակտիվիստները նահանջել են։

Ակտիվիստները երթով անցել են քաղաքով, բայց պարետային ժամի գոտուց դուրս։ Ոստիկանությունը մոտ մեկ ժամ չի երեւացել, սակայն ավելի ուշ անվտանգության ուժերը մեքենաներով հասել են ամբոխին։

Դուրս գալով մեքենաներից՝ ուժայինները ռետինե փամփուշտներ են կիրառել։

Ամբոխը նահանջել է, բայց չի ցրվել։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 11:19

Latest from ArmNews