Print this page

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել 2 անձի կողմից. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

By Հունիսի 11, 2025 12

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։

Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-գրել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews