Print this page

Առինջ գյուղում բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, մեքենաներից մեկն այրվել է. կա 3 տուժած

By Հունիսի 11, 2025 13

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota»  մակնիշի ավտոմեքենան բռնկվել է և այրվել: Երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 20։52-ին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews