Print this page

Սյունիքի գյուղերում կրակոցներիը հատուկ գիշերային ժամերին են հնչում, գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարում․ Մարզպետ

By Հունիսի 11, 2025 19

Սյունիքի մարզում մերթընդմերթ կրակոցների ձայներ են լսվում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` նշելով, որ մայիսի 30–ից հետո բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։

Ինչպես հայտնել ենք, մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի

Սյունիքի մարզպետը նշեց, որ այդ օրվանից հետո ադրբեջանական կողմից արձակվող կրակոցները հիմնականում կարճատև են լինում։ Ղուկասյանի խոսքով` դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարում, քանի որ արձանագրվում են բացառապես գիշերը։

Ռոբերտ Ղուկասյանը վստահեցրեց, որ Սյունիքի մարզում կյանքն ընթանում է բնականոն հունով, արտագաղթի տրամադրություններ չկան։

Հիշեցնենք` մայիսի 29–ի գիշերը՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում նույնպես Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Խոզնավարի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին ասաց, որ հայկական կողմն ադրբեջանցիներից պարզաբանում է պահանջել, նրանք հրաժարվել են, որ իրենք են արել դա։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 11 Հունիսի 2025 13:19

Latest from ArmNews