Print this page

Ընդդիմադիրների կոչով Գարեգին Բ-ին գնացել դիմավորել են 1,500-2,000 մարդ․ Մեկնաբանությունը ձեզ եմ թողնում. ՏԿԵ նախարար

By Հունիսի 11, 2025 21

Հանրության մեջ բնականաբար կա որոշակի հատված, որը կարող է գնալ և ցանկություն է հայտնել գնալ «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու: Դրա հետ կապված մեկնաբանություն չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով անցած գիշեր Վեհափառին դիմավորելու համար  «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված մարդկանց:

«Եթե քաղաքական ողջ ընդդիմադիր դաշտը կոչ է անում մարդկանց գնալ և դիմավորել «Զվարթնոց» օդանավակայան և դրանից հետո ընդամենը 1,500-2,000 քաղաքացի է ներկա լինում, դրանից հետո ես մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- նշել է նա:

Հարցին, թե որտեղից գիտի, որ այդքան մարդ է եղել, Խուդաթյանը նշեց. «Ցանկացած մարդ, որ եղել է «Զվարթնոց»-ի այդ հատվածում և պատկերացնում է այդ հատվածն, ընդհանուր առմամբ, այնտեղ դրանից ավելի մարդ տեղավորել հնարավոր չէ ուղղակի»: 

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews