Print this page

Փլուզում Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում

By Հունիսի 10, 2025 18

Հունիսի 10-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրորդ հարկում գտնվող բնակարանի առաստաղը  փլուզվել է, բնակիչներն արգելափակվել են սենյակներում։  Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հյուրասենյակի առաստաղը (30 քմ) փլուզվել է, բնակիչներից մեկն արգելափակվել է ննջասենյակում․ տուժածներ չկան։

Փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել արգելափակումից:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews