Print this page

Իրանը հասանելիություն է ստացել Իսրայելի հրթիռային ծրագրին

By Հունիսի 10, 2025 21

Իրանը Իսրայելի հրթիռային ծրագրի հասանելիություն է ստացել և նախատեսում է այդ տվյալների մի մասը փոխանցել հակաիսրայելական խմբավորումներին։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի հետախուզության նախարարությունը:

«Tasnim» գործակալությունը հունիսի 7-ին հայտնել էր, որ Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարությունը ենթադրաբար ստացել է Իսրայելի ատոմային ոլորտի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի լայն ցանկ: Հաջորդ օրը Իրանի տեղեկատվության նախարար Իսմայիլ Խաթիբը փաստաթղթերը բնութագրեց որպես «հետախուզական տեղեկությունների մի ամբողջ գանձարան», որը թույլ կտա ամրապնդել երկրի հարձակողական ներուժը:

«Ստացված տվյալների մյուս մասը կապված է ռազմական և հրթիռային ծրագրերի (Իսրայելի. խմբ.), ինչպես նաև երկակի նշանակության գիտատեխնիկական նախագծերին առնչվող տեխնիկական փաստաթղթերի հետ»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նախարարությունը հայտնել է, որ իրանական հետախուզության ստացած փաստաթղթերը պարունակում են Իսրայելի միջուկային ռազմական ծրագրի, ինչպես նաև գործող և ապագա ծրագրերի, այդ նախագծերում ներգրավված գիտնականների և ղեկավարների մասին տվյալներ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews