Print this page

Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք» գազատարների դեմ և ռուսական նավթի գնի առաստաղը իջեցնել մինչև 45 դոլարի

By Հունիսի 10, 2025 18

Եվրահանձնաժողովը առաջարկում է արգելել «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների հետ կապված ցանկացած գործարք՝ որպես պատժամիջոցների 18-րդ փաթեթի մաս, որը սահմանվել է Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի համար: Ըստ այդմ, ԵՄ ոչ մի օպերատոր չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել այդ նախագծերին:

Այս մասին, ըստ Deutshe welle-ի, այսօր Բրյուսելում լրագրողներին հայտարարել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Բացի այդ, առաջարկվում է ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառել ռուսական «ստվերային նավատորմի» ևս 77 տանկեր, ինչի արդյունքում սահմանափակումների ենթակա նավերի ընդհանուր թիվը կգերազանցի 400 միավորը։

Նոր փաթեթը ներառում է նաև պատժամիջոցներ Ռուսաստանի ևս 22 բանկերի (անջատում SWIFT համակարգից) և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РПФИ) դեմ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասնակից Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ։

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում կավելանան ևս 22 ռուսական և արտասահմանյան ընկերություններ, որոնք աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի զինված ուժերին։ Դրանց թվում են ձեռնարկություններ նաև Բելառուսից և Չինաստանից։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ սահմանափակող միջոցները կազդեն նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության մատակարարման ողջ շղթայի վրա՝ Մոսկվային այս ոլորտում եվրոպական տեխնոլոգիաների հասանելիությունից զրկելու համար։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews